Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 օգոս 2023 14:18

Արդյո՞ք վտանգավոր են մաշկի վրա առաջացած կարմիր բծերը, որոնք խալեր են հիշեցնում

Մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուլյա Գալյամովան նշել է, թե ինչու են մաշկի վրա առաջանում կարմիր բծեր, որոնք խալեր են հիշեցնում։

Նրա խոսքով՝ դրանք հեմանգիոմաներ են՝ լայնացած անոթներ, որոնք նման են արյունատար մարմինների։ Չնայած տարածված կարծիքներին՝ հեմանգիոմաները վտանգավոր չեն, այլ միայն էսթետիկ տհաճություն են պատճառում։

«Դրանք վտանգավոր չեն, ոչինչի մասին չեն վկայում, թեեւ կան ենթադրություններ, որ նյութափոխանակության համախտանիշի, լյարդի ներսում հիպերտենզիայի, իբր լյարդի խանգարումների հետեւանք են, բայց դա գիտականորեն ապացուցված չէ։

Ուստի ապացույցների վրա հիմնված բժշկության մեջ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բացի էսթետիկ տհաճությունից, որը, սկզբունքորեն, հեշտ է շտկել՝ ուղղակի բծերը հեռացնելով, եթե դրանք ինչ-որ մեկին նյարդայնացնում են։

Սակայն պետք չէ վախեցած վազել մաշկաբանի մոտ»,- բացատրել է Գալյամովան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր