Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

08 օգոս 2023 19:25

Տեսանյութ. Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՝ քանի դեռ ուշ չէ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային ուղերձում ահազանգում է՝ Արցախի ժողովուրդը կանգնած է ոչնչացման իրական սպառնալիքի առջև։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Հարությունյանի դիտարկմամբ՝ Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ ու անգամ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի:

«Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ»,- հավելել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ զգույշ լինել գնահատականներում, հայտարարություններում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չնպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր գործողություններին։ Արայիկ Հարությունյանը հորդորեց ՀՀ-ին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ ԱԽ քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլերի բանաձևի ընդունման նպատակով։

«Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։

Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ՝ Ադրբեջանի դեմ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր