«Չհասկացա էլ, թե ինչու են եկել, երևի ինչ-որ նկարահանում կար, եկան-գնացին. այս պահին էստեղ ոչ մեկ չկա». Կոռնիձորի գյուղապետ

«Մենք միանալու ենք աշխարհազորին: Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել»,- ասել էր ցուցարարներից մեկ` նշելով, որ 22:30-ին կշարժվեն դեպի Կոռնիձոր։
ArmLur.am-ը կապ հաստատեց Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
«Այդ ջոկատը եկել էր, բայց, ոնց ես հասկացա, արդեն գնացել են: Ես չհասկացա էլ, թե ինչու են եկել, ինչ են անում, երևի ինչ-որ նկարահանում կար, թե ինչ, եկան ու գնացին. այս պահին էստեղ ոչ մեկ չկա։ Առավոտն եմ իրենց տեսել, այնտեղ եմ եղել, բայց ինչ էին ուզում անել, չեմ կարող ասել, մանրամասները չեմ էլ հարցրել: Բայց իմ այնտեղ գնալուց մի 10 րոպե հետո իրենք գնացին, չիմացա, թե ուր»- ասաց Կարապետյանը: