Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 օգոս 2023 15:05

Ֆրանսիայից, ԼՂ ուղարկվող բեռնատարներին ևս մեկն է միացել, սակայն սայլը տեղից չի շարժվում

15-րդ օրն է՝ 2 տասնյակից ավելի բեռնատար Կոռնիձորի սահմանային հատվածում է: Քիչ առաջ այնտեղ է հասել ևս մեկ բեռնատար: Այդ մասին ասել է Սյունիքի մարզում աշխատող «Լուրերի» թղթակիցը:

Բեռնատարների մասով որևէ շարժ չկա: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Քիչ առաջ հումանիտար բեռներ տեղափոխող մեր ավտոշարասյանը միացավ ևս մեկ բեռնատար: Սա ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների նախաձեռնությունն է՝ ի համերաշխություն և հաջակցություն շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ ժողովրդին»,- ասել է նա՝ հավելելով, որ ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն, և որ այն ուղարկվել է Փարիզ քաղաքի մի շարք ռեգիոններից:

«Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում և միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունների կողմից, այլև բարեկամ Ֆրանսիայի հիշյալ քաղաքների և ռեգիոնների կողմից: Սա վկայում է ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեցություն, և ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ասել է Վարդան Սարգսյանը:

Հարցին՝ երաշխիքներ կա՞ն, որ Կոռնիձորի սահմանային հատվածում տեղակայված ուղեբեռն անցնի ԼՂ, Վարդան Սարգսյանը պատասխանել է. «Մենք շարունակում ենք մեր քայլերը և քննարկումները հումանիտար ուղեբեռը ԼՂ տեղափոխելու նպատակին հասնելու համար: Ցավոք, այս պահին կարող եմ ասել, որ որևէ նորություն կամ արձագանք չկա այս մասով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր