Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

09 օգոս 2023 20:07

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սպառնացել է Ուկրաինային

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սպառնացել է Ուկրաինային, եթե Կիևը ցանկանա պաշտոնապես ճանաչել Կոսովոյի անկախությունը, տեղեկացնում է  է RTRS հեռուստաալիքը։

Պատճառը արևմտյան երկրների կառավարություններին ուղղված կոչն էր՝ Բելգրադի և Պրիշտինայի նկատմամբ քաղաքականությունը վերանայելումասին, որը ստորագրել էր նաև ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Մերեժկոն, գրում է Vesti.ua-ն։

Ինչպես նշվում է, նամակը, որը ստորագրել են արտաքին հարաբերությունների տասը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ  և տարբեր խորհրդարանների ավելի քան հիսուն պատգամավորներ, կոչ է անում ուժեղացնել ճնշումը Սերբիայի վրա և մերժել  նրա և Կոսովոյի նկատմամբ հավասարակշռության փորձերը։ Մեկնաբանելով այս նամակը՝ Վուչիչը հայտարարել է, որ այն ուղղված է Սերբիայի դեմ և, իբր, իրեն «մեղավոր է դարձնում Սերբական Հանրապետությունում մարդկանց օգնելու համար», ինչպես նաև նպատակ ունի «հակամարտություն հրահրել»։

«Ուկրաինան մեզ համար բարեկամ երկիր է։ Կարծում եմ՝ Զելենսկին խելացի է Մերեժկոյից, որովհետև պատկերացրեք՝ եթե Ուկրաինան ճանաչի Կոսովոյի անկախությունը, մեկ օրում կկորցնի ամեն ինչ»,- ընդգծել է Սերբիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր