Ի՞նչ է կատարվում Կոսովոյում.Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
Չճանաչված Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Կոսովոյի իշխանությունների այս գիշեր արված հայտարարությունում:
«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին նախագահ Վեոս Օսմանիի եւ փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմի ու Դոնիկ Վերվալի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի եւ այլ միջազգային ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված Կոսովոյի կառավարությունը պարտավորվում է օգոստոսի 1-ից հետաձգել հունիսի 29-ի երկու որոշումների կատարումը մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ կհանվն բոլոր բարիկադները եւ ամբողջությամբ կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում: Մենք շնորհակալ ենք միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին՝ նրանց հավատարմության ե ներդրման համար»,-ասված է հաղորդագրությունում:
Կիրակի երեկոյան իրավիճակը Կոսովոյում եւ Մետոխիայում կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանին գտնվողն անցակետը՝ նպատակ ունենալով կեսգիշերից արգելել սերբական փաստաթղթերով տեղաշարժը: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը դուրս են եկել ցույցի եւ փակել հիմնական մայրուղիները: Կոսովոյի հյուսիսային մասի մի շարք քաղաքներում հնչել են ահազանգի ազդանշաններ: Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսն ու հարավն իրար կապող Իբար գետի կամրջին են մոտեցվել ոստիկանական ուժեր եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի աշխատակիցները:
Միջազգային ջանքերի, այդ թվում ռուսաստանի ԱԳՆ շնորհիվ, Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչեւ սեպտեմբերի 1-ը:
***
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Ի գիտություն
ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ:
Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը:
Հ.Գ. Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով աձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Իսկ Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ:
Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են էթնիկ զտումների. նպատակ ունեն մաքրել հյուսիսը բնիկ սերբերից:
Շատ հետաքրքիր է հետևել ԵՄ քայլերին ու գործողություններին»,- գրել է նա: