Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է          Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին       Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար    

10 օգոս 2023 12:59

Կարսում հերթական հայկական եկեղեցին է փլուզման եզրինձ գանձագողերն անընդհատ փորում են, իսկ մյուս մասը գոմ են դարձել անասունների համար

Կարսի պատմական ամրոցի դիմաց գտնվող հայկական եկեղեցիներից մեկը գանձագողերի մշտական հարձակումների հետևանքով փլուզման եզրին է գտնվում։

Թուրքական IHA–ի փոխանցմամբ՝ եկեղեցու մի մասը գանձագողերն անընդհատ փորում են, իսկ մյուս մասը գոմ են դարձել անասունների համար։

Կարսի բնակիչները պահանջում են պատասխանատուներից՝ տեր կանգնել պատմական կառույցին, քանի որ ամեն պահի այն կարող է լիովին փլուզվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր