Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 օգոս 2023 15:21

Պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի նախագահը, չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց, հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդը հայտարարություն է տարածել:




«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեագրված կոչերը, անշուշտ, տեղին էին:


Նշված բոլոր դերակատարները պարտավորություններ ու անելիքներ ունեն, և ակնհայտ է, որ նրանց անգործության կամ ձեռնարկված ոչ բավարար քայլերի հետևանքով է այսօր Արցախն այս իրավիճակում հայտնվել:


Բայց այս իրավիճակում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից՝ պարտավորություններ, անելիքներ ու ամենակարևորը՝ պատասխանատվություն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետության նախագահը:


Ծանրագույն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշտ մշակված ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից, պետական պահուստների կառավարումից մինչև աղբահանություն ու բնակչության տարրական կենսական կարիքների բավարարում:


Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն ավելի շատ ջանքերի, մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում հայտնված երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակված գործողությունների հետևողական ու հաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահություն ու խիստ մոտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանված կարգը:


«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Արցախի նախագահին: Եթե գոնե դրանցից մի քանիսն այս ընթացքում իրականացված լինեին, հիմա տեղում մի շարք կարևոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսևորում չունենալ: Մինչդեռ տպավորություն է, որ այս բարդագույն վիճակում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:


Եթե հայտարարվում է, որ մեր նպատակը հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարն է, ապա մենք ամեն ինչ, ամեն մի՝ անգամ փոքր ռեսուրս պետք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկետ պայքարի պատրաստելուն և ո՛չ միայն պատրաստելուն, այլև դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարավոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը հանուն իր արժանապատիվ կյանքի նման զրկանքներ է կրում: Եվ մենք չենք կարող դառնալ այն միակ ժողովուրդը, որն անփույթ գտնվեց իր գլխավոր իրավունքը պաշտպանելու հարցում:


Եթե նախագահի հայտարարած խոսքն իսկապես համապատասխանում է իրական ցանկությանը, ապա պետք է կատարվեին և կատարվեն հստակ քայլեր: Հենց խոսքի և գործի համապատասխանությունն է ցույց տալիս նպատակի իսկությունը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց  հասկանալի ու տեսանելի գործողություններ չեն արվում հնչեցված խոսքն իրականություն դարձնելու համար, նշանակում է գործ ունենք իմիտացիայի հետ։


Ուստի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես է տեսնում Արցախի պաշտպանությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակի իրականացումը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրա համար, և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։


Հակառակ դեպքում մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և հնարավոր ու անհնար ամեն ինչ անելու ենք` ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ ունենալու նպատակին հասնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր