Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

12 օգոս 2023 13:30

Կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, որ օրեր առաջ ահազանգել էր իրենց շենքի վերելակի անսարքության ու դրա հետևանքով ընկնելու մասին, այսօր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։

ՆԱԽՆԱԿԱՆ տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82 տարեկան կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ... Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

Այդ 82 տարեկան կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։
Հ.Գ.2. ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր