Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 օգոս 2023 13:50

Զանգվածային սպանություն՝ Բոսնիա Հերցեգովինայում․ տղամարդն ուղիղ եթերում սպանել է կնոջը, որից հետո գնացել է սպանելու տեղի մյուս բնակիչներին

Գրադաչաց քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) 35-ամյա բոդիբիլդեր և ֆիթնեսի մարզիչ Ներմին Սուլեյմանովիչը կրակել է իր կնոջ վրա, որից հետո նա գնացել է սպանելու տեղի մյուս բնակիչներին։ Այս ամենը նա ուղիղ եթերով հեռարձակել է Instagram-ում։ Հարձակման հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս երեքը վիրավորվել։ Ավելի ուշ Սուլեյմանովիչն ինքն է ինքնասպան եղել, հայտնում է Blic-ը։


Ամեն ինչ սկսվել է օգոստոսի 11-ի առավոտյան՝ Սուլեյմանովիչը ուղիղ հեռարձակում է սկսել Instagram-ի իր պրոֆիլում, որից հետո մոտ տարածությունից կրակել է կնոջ գլխին։


«Ահա, ուղիղ եթերում տեսեք, թե ինչ տեսք ունի սպանությունը»,- ասել է նա այս տեսանյութում։ Նրանց հետ է եղել Սուլեյմանովիչի փոքրիկ դուստրը։

Որոշ հեռուստադիտողներ աջակցել են նրան և գրել. «Դու իմ եղբայրն ես»։ Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ բերման է ենթարկելու նման մեկնաբանություններ թողածներին։ Ընդհանուր առմամբ սպանության հեռարձակմանը դիտել է մոտ 20 հազար մարդ։


Դրանից հետո Սուլեյմանովիչը դադարեցրեց հեռարձակումը, բայց չդադարեց սպանել։ Նա գնացել է շրջելու քաղաքում, որտեղ իր ատրճանակով կրակել է Թուրքիայի երկու քաղաքացիների՝ հոր և որդու։ Այնուհետ Սուլեյմանովիչը վիրավորել է մեկ ոստիկանի, ինչպես նաև մի տղամարդու և կնոջ։ Սրա ընթացքում նա նաև ուղիղ եթեր է դուրս եկել, որտեղ հույս է հայտնել, որ իր վիրավորած ոստիկանը մահացել է, և խոստացել է ավելի շատ մարդկանց սպանել։


Շուտով Սուլեյմանովիչին բերման են ենթարկել։ Դրանից մի քանի ժամ անց նա ինքնասպան է եղել ոստիկանների աչքի առաջ (ինչու զենքը չեն վերցրել՝ հայտնի չէ)։ Մինչ այդ Սուլեյմանովիչը հասցրել է իր Instagram-ում լուսանկար հրապարակել, որտեղ նստած է սպանված կնոջ ու դստեր հետ։


- Ես պարզապես ընտանիք էի ուզում... գրել է նա։ Instagram-ի այս էջն այլևս հասանելի չէ։


Ավելի քան 15 տարի առաջ Սուլեյմանովիչն արդեն դատվել է սպանության փորձի համար։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր