Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

12 օգոս 2023 16:55

Ձերբակալվեց նախկին զինվորականը, որ նախապես հայտարարել էր, թե բենզին է բերում ինքնահրկիզվելու

Վանաձորում ձերբակալվել է  գյումրեցի Արմեն Աջամյանը, որ նախապես հայտարարել էր, թե բենզին է բերում իր հետ ինքնահրկիզվելու։ Եկել էր Զինվորական քննչական վարչության Վանաձորի բաժին, որտեղ ավելի քան երկու տարի մեղադրյալ է՝ զորամասն ինքնակամ լքելու հոդվածով։

«Ազատության»  փոխանցմամբ, երիտասարդը բենզին էր լցրել քննչական բաժնի դարպասների առաջ։ Նա պատմել է, թե սա արել է՝ իբրև բողոքի ծայրահեղ միջոց։ Ավելի քան երկու տարի երկրից բացակայելու արգելքի տակ է։ Պարբերաբար Գյումրիից կանչում են Վանաձոր հարցաքննության։

«Երեք տարի ես գալիս-գնում եմ, արդեն իրենցից շատ եմ գնում, իրենք դաժե կատակով ասում են՝ քեզ ռոճիկ պիտի տանք, էնքան եմ եկել-գնացել, հազար տարվա քննիչ ես, խի՞ չես կարում ապացուցես, ապացուցի, տար, դատի։ Չես կարում ապացուցես, բաց թող», - ասել է նա։

Ըստ աղբյուրի, դարպասների առաջ բենզին լցնելուց 35 րոպե անց, երբ Աջամյանն արդեն ներսում էր, հատուկ ազդանշաններով ու մեծ արագությամբ Զինվորական քննչական բաժին են եկել հրշեջներն ու ոստիկանները՝ առնվազն 5-6 մեքենաներով։ Հարցերին չեն պատասխանել, ավելի քան մեկուկես ժամ ելումուտ անելուց հետո՝ արդեն կեսգիշերին, Արմեն Աջամյանը կարճ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է՝ իրեն ձերբակալում են։ 

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, թե քրեական վարույթ են հարուցել պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Ըստ իրավապահների՝ Աջամյանը «դյուրավառ հեղուկի և կրակայրիչի գործադրմամբ այրել է քննչական բաժնի դարպասները, ապա լսելով ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու քննիչի օրինական պահանջը՝ բարձրաձայն վերջինիս հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ինչպես նաև քաշքշել և պատռել նրա վերնաշապիկը»։

«Ազատությունը»  հայտնում է՝ դեպքից մեկ-երկու րոպե անց տեղում է եղել, կրակ չկար։ Գետնին ու դարպասին հետքեր էին երևում։ Գետինը դեռ թաց էր, տարածքում վառելիքի սուր հոտ էր տարածված, հրշեջներն էլ դեպքից կես ժամ անց են ժամանել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր