Արտակարգ դեպք՝ Երևանում, 15-ամյա տղան ձախ նախաբազկի պատռվածքnվ տեղափոխվել է բժշկական կենտրոն          Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 օգոս 2023 22:08

Նման բարբարոսական գործողությունները անպատասխան չեն մնալու. Զախարովան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը

Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ ուկրաինական փորձերը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունները։ Նման բարբարոսական գործողություններին արդարացում չի կարող լինել, և դրանք անպատասխան չեն մնալու»,- հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 12-ի ցերեկը խոցվել է մեկ այլ ուկրաինական Ս-200 հրթիռ, փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր