Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ          Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել       Ինչպես Վահագն Խաչատուրյանը Սան Ֆրանցիսկոյում խայտառակվեց «Գուգլի» տնօրենի և հայազգի աշխատակիցների կողմից    

16 օգոս 2023 13:33

Նույն ուժը ադրբեջանցիների վրա կիրառեն, միջանցքը կբացվի․Ռուս խաղաղապահները մեզ չուզեցին լսել, ուժ գործադրեցին, ԲՏՌ հանեցին, պուլիմյոտ բերեցին, Ուռալ կանչեցին, որ մեզ հեռացնեն այդտեղից...

Մեր ակցիայի նպատակը միջանցքի ապաշրջափակումն էր։ Այն աղետը, որը հիմա առկա է Արցախում, նկարագրելու չէ, երեխաները չծնված մահանում են ու մենք մեր ձեռքերը ծալած նստել չէինք կարող, փորձեցինք արգելափակել Արցախում ռուսական ռազմաբազայի մուտքը, որ ռուս խաղաղապահները հասկանան, թե ինչ ենք մենք զգում, ինչ վիճակում ենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման նախաձեռնող անդամ Վրեժ Բալասանյանը։ 

«Մենք նաև նամակով դիմել էինք խաղաղապահներին, որպեսզի մեր անվտանգությունն ապահովեն ու շարժվենք դեպի Հակարի կամուրջ, այդ նամակին նույնպես բացասական են պատասխանել։ Ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, չնայած, ինչպես տեսաք՝ այդ պարտականությունները մեր նկատմամբ են կատարում՝ Ադրբեջանցիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն, մեզ են փորձում ճնշել»,-ասաց նա։ 

Բալասանյանի խոսքով՝ իրենց գործողությունն այնքանով է արդյունք տվել, որ լրատվամիջոցներն են խոսում այդ մասին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կանդրադառնա այս հարցին։ 

«Հուսով ենք, որ գոնե այս անգամ արդյունք կտեսնենք, թե չէ, բոլոր միջազգային կառույցները բավարարվում են միայն կոչեր հնչեցնելով»,-նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչու շատ արցախցիներ չհետևեցին վերջիններիս կոչերին ու չեկան Հակարի կամուրջը բացելու, Բալասանյանը պատասխանեց, 

«Մարդկանց քնեցրել են, մենք հուլիսին պտտվեցինք քաղաքով, կոչ արեցինք, որ մեր շարժումը պետական դառնա, աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդն իշխանության հետ կարող է անհնարինն էլ անել, բայց մեր իշխանությունները չկարողացան այնպիսի հավաքներ իրականացնել, որ մարդկանց մեջ կրակ արթնանա, նույն ժամանակ ես հակառակ պրոցեսն եմ տեսնում։ Մենք սա այսպես չենք թողնի, այսօր էլ ժամը 18։00-ին Վերածննդի հրապարակում ենք հավաքվելու ու մեր անելիքների մասին ենք խոսելու»,-շեշտեց Վրեժ Բալասանյանը։

Ճշտող հարցին, թե ռուս խաղաղապահներին այդքան մոտ գտնվելով հնարավոր չեղա՞վ որևէ բանակցություն վարել, վերջինս պատասխանեց․ «Ռուս խաղաղապահները մեզ չուզեցին լսել, իրենք մեր նկատմամբ ուժ գործադրեցին, մեքենաները փորձեցին վերցնել, հրել, ԲՏՌ հանեցին, պուլիմյոտ բերեցին, Ուռալ կանչեցին, որ մեզ հեռացնեն այդտեղից... կապիկություն էր, ավտոմատներով կանգնել էին։ Ձեր ցավը տանեմ, կյանքում առաջին անգամ եք զենք բռնում ու նույնիսկ չգիտեք, թե երբ է պետք այն կիրառել, մեզ դրանով չեն վախեցնի, այդ նույն ուժը, որ ադրբեջանցների վրա կիրառեն, հաստատ ճանապարհը կբացվի: Չեն ուզում, չեն անում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուժի գործադրմամբ հեռացնում ակցիայի մասնակիցներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր