Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

17 օգոս 2023 13:09

Սեյսմոլոգը զգուշացնում է՝ ավարտին է մոտենում 30-ամյա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Ստամբուլի շրջանում 7,0 և ավելի մագնիտուդով նոր երկրաշարժ է կանխատեսվում

Ստամբուլի մերձակայքում 7,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը գերազանցում է 60%-ը. ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

«Ավարտին է մոտենում 30-ամյա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Ստամբուլի շրջանում 7,0 և ավելի մագնիտուդով նոր երկրաշարժ է կանխատեսվում։

Ավելի վաղ մենք բազմիցս զգուշացրել ենք, որ մինչև 2029 թվականը տարածաշրջանում սպասվում է ոչ պակաս ուժգնությամբ երկրաշարժ, քան 1999 թվականի օգոստոսի 17-ի Մարմարա ծովում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Դրա հավանականությունն առնվազն 64 տոկոս է, իսկ Ստամբուլը պատրաստ չէ նման երկրաշարժի»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TV-100-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր