Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 օգոս 2023 14:17

Այնքան շատ են մեր երկրի ներսում, մեր երկրի դեմ գործողները, որ չգիտես թշնամու դեմ սկզբից պայքարես, թե՞ հակառակը

Ռեգինա Պռազյանը գրում է.

Այն ինչ անում են Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանցիները голодомор-ի՝ սովասպանդի փորձեր են։

Ինչպես Ստալինն ուներ իր հաշվարկները, այնպես էլ Ադրբեջանն ու իրեն աջակցող կրծողներն ունեն իրենցը։ Չի բացառվում, որ սա արվում է ժողովրդին սովի մատնելու և ապա միջանցքը բացելով նրանց իբրև փրկության շանս տալու և թույլ տալու, որ ինքնակամ լքեն իրենց հողն ու ջուրը։

Իրենց պոռնկությամբ հայտնի երկրները զուտ մտահոգություն կհայտնեն, հետո ձեռքերները լվացած կքաշվեն մի կողմ։ Բարեկամ ձևացած, բայց ոչ պակաս պոռնիկ երկրներից մեկը կարձանագրի, որ դա Արցախի ժողովրդի ընտրությունն էր։ Իսկ Արցախի ժողովուրդը այս անգամ ավելի շատ ուժ ու հավատ պետք է գտնի իր մեջ քան երբևէ։

Պետք է լուրջ մտածի ելքեր փնտրի ու գտնի։ Միջազգային հանրությանը դիմելու տարատեսակ փորձեր պետք է անեն ամեն հարթակ օգտագործելով ճիշտ և նպատակային։ Ասենք Արամ Ա-ին էլ ձեռքի հետ հուշեն, որ գնա Հռոմի Պապի հետ հանդիպի, օգնություն աղերսի ծնկաչոք, ոչ թե գլուխդ վերև տնկած կոչ անես, որ Երևանի փողոցները փակեն հանուն Արցախի։ Ախր ո՞ր մեկը ասեմ, ո՞ր մեկի մայրիկին հիշեմ, որ մեկինը թողեմ։

Այնքան շատ են մեր երկրի ներսում մեր երկրի դեմ գործողները, որ չգիտես թշնամու դեմ սկզբից պայքարես, հետո անցնես դրանց, թե՞ հակառակը։ Շատ ներդաշնակ են թշնամու հետ աշխատում ու պայքարում մեր պետության դեմ, բայց այնքան քիչ է մնացել իրենց, իրենք էլ տեղյակ չեն!!!

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր