Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից          Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում       Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա    

18 օգոս 2023 12:00

Բաքուն մերժել է Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխել

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցով Կարմիր խաչը նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր տեղափոխեն Արցախ։ Սակայն Բաքուն այսօր առավոտյան մերժել է։ Բոլոր մտահոգ քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն այս հարցով կանգնել Հելենի ընտանիքի կողքը, մի քիչ անց կհրապարակեմ, թե ինչպես կարող ենք։
Խնդրում եմ տարածել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր