Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

19 օգոս 2023 11:47

Չկա անվտանգության որևէ երաշխիք, անտառապատ բարձունքներում ադրբեջանական զորամասեր են, որտեղից օդանավակայանը խոցելի է նույնիսկ կարճափող Կալաշնիկովի համար

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է․

«Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ խնդրել են, որ ես պարզաբանեմ Երևան-Կապան թռիչքի մանրամասները:

Ամենայն հավանականությամբ, ամեն լրատվամիջոց իմ բացատրությունից կտեղադրի մի կտոր: Էդ պատճառով որոշեցի ամբողջական բացատրություն տամ Երևան-Կապան-Երևան երթուղու հետ կապված հարցերի մեծամասնությանը:

1. Ցանկացած կոմերցիոն թռիչք պետք է ունենա իր տնտեսական շահի հիմնավորումը:


Այս թռիչքի տոմսերի ինքնարժեքը կազմում է մոտ $100: Երկկողմանի թռիչքի տևողությունը կկազմի մոտ 2 ժամ: Կծախսվի մոտ 600 կգ ավիավառելիք, կվճարվի «Զվարթնոց» և «Սյունիք» օդանավակայանների ուղևորասպասարկման գումարը, աէրոնավիգացիոն վճարները, և օդանավի ամորտիզացիոն վճարները, որոնք բոլորը միասին կկազմեն մոտ $3.000: Ինչը բաժանելով ամեն ուղղությամբ միջինը 15 ուղևորի մեջ (ընդհանուր թիվը կկազմի 30 ուղևոր) ստացվում է վերը նշածս $100՝ ամեն ուղևորի հաշվարկով:

Դրան ավելացնելով Կապանի օդանավակայանի բարդությունը, շատ բարենպաստ եղանակի պահանջը ինչպես Կապանում, այնպես էլ ամբողջ թռիչքի ընթացքում, L-410 օդանավի ոչ հերմետիկ լինելը, ինչը կնվազեցնի նրա օգտագործման հնարավորությունները, ստիպելով բարձր լեռնային տարածքում սահմանափակվել ոչ հերմետիկ օդանավերի թռիչքանին շահագործման 4.000 մետր մաքսիմալ բարձրությամբ, հնարավորություն չի տա իրականացնել ստաբիլ չվացուցակային թռիչքներ: Ինչն իր հերթին կնվազեցնի առանց այդ էլ չափից բարձր ինքնարժեք ունեցող տոմս գնողների քանակը:

Այսինքն, այս չվերթը շահութաբեր լինելու շանսեր չունի, կամ համարյա չունի:

Հետևաբար, այն ունի քաղաքական ենթատեքստ: Որն է` հեռավոր մարզի հետ ռազմավարական, կամ շտապ կապի ապահովումը:

2. Անվտանգային տեսակետից` «Սյունիք» օդանավակայանը պատերազմից հետո դարձել է խոցելի:

Այն գտնվում է Ողջի գետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Թռիչքուղին զուգահեռ է գետին, որից այն կողմ թշնամու զորքն է: Եվ թեկուզ առաջին ուղեկալների վրա ծածանվում են ռուսական դրոշներ, ինչպես Բերձորի ողջ միջանցքի երկարությամբ, դա անվտանգության գրավական չի: Ավելին, քիչ հեռու գտնվող անտառապատ բարձունքներում արդեն ադրբեջանական զորամասեր են, որտեղից օդանավակայանը հասանելի և խոցելի է նույնիսկ կարճափող Կալաշնիկովի համար:

Իսկ հայկական տարածքը գնդակոծելը, ի տարբերություն նախորդ պատերազմի` հարթափող զենքով, պատասխան կրակի ահը սրտում գյուղացուց, խրախուսվում է իրեն անպատիժ զգացող թշնամու զորքի կողմից: Եվ այս իրավիճակում` անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում այս չվերթի կազմակերպումը ես համարում եմ անմիտ, որևէ հիմնավորում չունեցող, անպատասխանատու PR քայլ:

Դեռ ամիսներ առաջ այս չվերթի փորձնական թռիչքը կատարվեց Գորիսի Տեղ գյուղի դաշտերում թշնամու` հայկական կողմից զոհով առաջխաղացումից անմիջապես հետո: Էսպես ասած` քաղցրաբլիթ էր մի դույլ լեղի խմեցնելուց հետո: Էսօր ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Սյունիքի հանդեպ անհասկանալի «ուշադրությունն ու սերը» նույնպես հիմնավորված են նույն նկատառումներով:

Կամ արդեն ինչ որ վատ բան տեղի է ունեցել, որի մասին հանրությունը դեռ չգիտի: Կամ տեղի կունենա մոտ օրերս:

Լավագույն, կներեք այս անտեղի բառի համար, տարբերակը կլիներ արդեն հայտարարված բլեֆի անիմաստությունը հասկանալով, սպառնալիքի միջոցով սղղացնելու, հայտարարվածից հետ կանգնելու տարբերակը:

Հակառակ դեպքում` թող ամեն չվերթով 1-2 բարձրաստիճան պաշտոնյա ուղեկցի օդանավը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր