ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում.«Հրապարակ»
![](https://hraparak.am/uploads/images/2023/08/image_750x_64dfc72500edb.jpg)
Հյուպատոսության կայքում վերջին տեղեկությունը թվագրված է 2021-ի հունիսի 9 եւ վերաբերում է հյուպատոսի հեռավար (թերեւս՝ հրաժեշտի) հանդիպումներին, օրինակ` Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության առաջնորդ Ռեյեսի հետ: Թեեւ ԱԳՆ-ի ամենօրյա լրահոսը պարտաճանաչորեն տեղադրում են:
Լոս Անջելեսում նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը, ով արդեն հանդիպումներ է ունենում, օրինակ, ամերիկյան կայքերից մեկում հանդիպեցինք լուրի. «Օգոստոսի 15-ին Թեքեյան մշակութային միությունը ներկայացնող պատվիրակությունն այցելեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպեց նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ», նրան «վերջերս նշանակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ում եւ Կանադայում TCA-ի Կենտրոնական վարչության քարտուղարի օգնական Միհրան Թումաջանը»։
Մենք տեղեկացանք, որ Կ. Իսրայելյանը դիվանագետների հին սերնդից է, աշխատել է Վաշինգտոնում, ՀՀ ԱԳՆ-ում: Համարվում է հին սերժական կադր, բայց դավանափոխ եղած: Ըստ մի աղբյուրի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսայի բարեկամն է, գուցե հենց դա է դեր խաղացել նշանակման հարցում»: