Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար          2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը       Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 օգոս 2023 14:31

Տեսանյութ.Ուժեղ փոթորիկը հարվածել է Մեքքային՝ տապալելով մարդկանց և շրջելով ծանր մետաղական կառույցները

80 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամին հարվածել է Սաուդյան Արաբիայի Մեքքային՝ տապալելով մարդկանց և շրջելով ծանր մետաղական կառույցները։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Քամիների արագությունը, որոնք հարվածել են մահմեդականների սուրբ քաղաքին, գերազանցել է 80 կմ/ժ-ը»,-Twitter-ում գրել է Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Քահթանին։

Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները և օտարերկրյա ուխտավորները ամպրոպի ժամանակ քամու ուժգին պոռթկումները քշվում: Փոթորիկը քանդել է նաև գովազդային վահանակներ, մետաղական կոնստրուկցիաներ և աղբամաններ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր