Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

23 օգոս 2023 17:39

Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից։

Նա զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել տրանսպորտի վիճակից։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտն այլ տրամաբանությամբ է զարգանալու՝ լինելու են քչաքանակ ավտոբուսներ, բայց ավելի տարողունակ. «Եթե ավտոբուսով ինչ-որ տեղ գնաք ու կանգառում իջնեք, մյուսը նստեք, դրա համար կրկնակի չեք վճարի։ Միասնական տոմսային համակարգը դա թույլ է տալիս»,- ասել է նա։

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է. «Եվ մենք դա անելու ենք․ խոստանում ենք»,- ասել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ իրենց կարգախոսն է «Ասեք, և մենք կանենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր