Հունվարի 10-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին       Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը    

24 օգոս 2023 22:38

Սերգեյ Սմբատյանը կալանքից ազատ է արձակվել՝ սահմանվել է տնային կալանք

Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ 
Այս մասին տեղեկացնում են փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ 

Փաստաբանները հայտնել են, որ այս որոշման դեմ ներկայացնելու են վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր