Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

25 օգոս 2023 10:54

Հայաստանի վարչապետն այսօր նոր ռեկորդ է սահմանել.Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի նոր առաջարկները

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։

«Հայաստանը հետաքրքիր միտում ունի՝ 30-60 օր չի արձագանքում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներին, սակայն հենց որ առաջարկներ է անում, անմիջապես հայտարարում է այդ մասին։

Հայաստանի վարչապետն այսօր նոր ռեկորդ է սահմանել։ Նախկինում, որպես կանոն, նման հայտարարություններ անում էին 1-2 օր հետո։ Այսօր՝ նոր փաթեթը մեզ ուղարկելուց 40 րոպե անց, նրանք արդեն հայտարարեցին այդ մասին»,– ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր