Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար          Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ       Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր    

25 օգոս 2023 13:37

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են.Նոր տեղեկություններ՝ հայ գերի Գագիկ Ոսկանյանից

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։

Նման տեղեկություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, թե Ոսկանյանն, իբր, «գոհունակություն հայտնել իր կալանքի պայմաններից»։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Գագիկ Ոսկանյանն ադրբեջանական կողմում է: 

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ «պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր