Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

25 օգոս 2023 15:14

Արցախի զինանշանը տեսնելիս шզերիների մոտ «գшզիկներ» են առաջանում.ստիպել են հեռացնել Արցախից ՀՀ հիվանդներին տեղափոխող շտապօգնության մեքենայի վրայի գրառումը

Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը։ Այս մասին ահազանգում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ հրապարակելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեսանյութը։ Հայ բժիշկներին ստիպել են հեռացնել պաստառը՝ միայն այն պատճառով, որ դրա վրա պատկերված է եղել Արցախի զինանշանը։


«Ամեն դեպքում, ուրախացնում է միայն այն, որ Արցախի զինանշանը տեսնելիս օկուպանտների մոտ «գազիկներ» են առաջանում։ Ոչինչ, այս ամենի միջով պետք է անցնել։ Օկուպանտների՝ նմանաբնույթ ամեն ակցիա մեզ մոտեցնում է այն պահին, երբ կվռնդենք նրանց մեր հայրենիքից։ Անգամ չկասկածեք»,- գրել է Աբովյանը։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր