Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

25 օգոս 2023 17:33

Քայլեր կձեռնարկենք,մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ–ում Իրանի դեսպան

Մենք պաշտպանում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ինքիշխանությունը։ Այս մասին Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,– ասել է դեսպանը։

Սոբհանիի խոսքով, Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները. «Մեր քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրանը եւ Հայաստանը ոչ մի մակարդակում եւ ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, տարեկան մեր առեւտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր