ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

26 օգոս 2023 11:09

Մեկը չկա՞ Արցախի պետնախարարին բացատրի. Դուք հո մուլտհերոսներ չե՞ք…Մեղք են, ախր, մարդիկ…Այս ի՜նչ զուլում է…

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը չկա՞, որ Արցախի պետնախարարին բացատրի մի պարզագույն բան՝ պետնախարարի պաշտոնը փորձագիտական, քաղաքագիտական, աշխարհաքաղաքական վերլուծություններ անելու համար չէ, այն էլ ցածրակարգ ու պարզունակ։ Մեկը չկա՞, որ Արցախի պետնախարարին բացատրի՝ շատ խոսելը չէ կարևորը, այլ ըստ էության ու հոդաբաշխ խոսելը։ Մեկը չկա՞, որ Արցախի պետնախարարին բացատրի, որ ինքը պետնախարար է, այլ ոչ թե գլխավոր դատախազ, որը մեղադրական եզրակացություն է կարդում՝ երկար, ծանծաղ ու ձանձրալի…անգամ մեղադրյալի համար։

Մարդն այսօր 25 րոպե խոսեց, ու այդ ամբողջը կարելի էր տեղավորել երեք հոդաբաշխ նախադասության մեջ։ Ու այդ 25 երկար ու տաղտկալի րոպեների ընթացքում նա ոչ մի բառ չասաց տնտեսության ներկայիս վիճակի, հացի խնդրի, արտակարգ ու երբեմն էլ արտառոց ու հնարամիտ միջոցների ձեռնարկման, մարդկանց ինքնակազմակերպման, պետական-կառավարման ռախիտիկ համակարգի օպտիմալացման կամ լիազորությունների ու պատասխանատվության խստացման ու վերաբաշխման մասին։
Դուք հո մուլտհերոսներ չե՞ք…Մեղք են, ախր, մարդիկ…Այս ի՜նչ զուլում է…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր