Մասնագետները հորդորում են ամեն օր նեխուր ուտել

«Նեխուրը կալցիումի, մագնեզիումի, երկաթի, կալիումի, ցինկի աղբյուր է։ Նաեւ բույսը հարուստ է սելինինով, լիմոնենով, օքսալաթթվով, ֆլավոնոիդներով, ֆուրանոկումարիններով»,- ասում է սպորտային բժիշկ Ալեքսանդրա Պուրիգան։
Մասնագետի կարծիքով՝ սննդի մեջ նեխուրի օգտագործումը օգնում է կմախքը լավ վիճակում պահել։ Նրա սերմերի մեկ ճաշի գդալը կարող է ապահովել ոսկորներն ամրացնող կալցիումի օրական նորմայի մինչեւ 12 տոկոսը: Արմատապտուղը՝ մինչեւ 10 տոկոսը: Բացի այդ, նեխուրը պարունակում է նաեւ վիտամին K, որն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը։
Մասնագետը նշել է նաեւ բանջարեղենի այլ առավելություններ.
«Սննդակարգում նեխուրի առկայությունը կարող է կանխել սրտային հիվանդությունները եւ նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը»,- բացատրել է Պուրիգան:
Միեւնույն ժամանակ բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շատերի համար նեխուրը կարող է ուժեղ ալերգեն լինել, հատկապես մեծ չափաբաժիններով ուտելու դեպքում: Բացի այդ, այն պարունակում է շատ նատրիում, ուստի հիպերտոնիկները պետք է ավելի զգույշ լինեն:
Հում վիճակում ցուցված չէ ուտել ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։
Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։
Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։