Վիճաբանություն, ծեծկռտուք Արագածոտնի մարզում, կան վիրավnրներ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, որոշ երկրներում կան ոչ բարեկամ էլիտաներ    

26 օգոս 2023 15:30

Տեսանյութ.«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը»․ Ակցիա՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում  է alphanews.am-ը։

Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:

Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը», և այլ պաստառներով։

Մինչ երթը, Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց միասնական աղոթք է հնչել՝ կոչ անելով Արցախին պինդ մնալ ու շարունակել պայքարը հանուն ազատության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր