Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 օգոս 2023 19:02

Տեսանյութ.Թափառող կենդանիներին կացարաններում ենք պահելու, ամեն վարչական շրջանում նախագծվելու են մեկական կացարաններ

Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստաի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումների ժամանակ խոսեց նաև թափառող կենդանիների խնդրի մասին:

ՔՊ թեկնածուն ասաց, որ հարցի հետ կապված իրենց ծրագիրը նախատեսում է, որ բացի ստերջացման գործընթացից, պետք է բոլոր վարչական շրջաններում  ունենալ կացարաններ. «Այս պահի դրությամբ նախագծվում է մեկ հիմնական կացարան, որը լինելու է հենց կենդանիների խնամքի կենտրոնում և դրանից հետո  ամեն վարչական շրջանում նախագծվելու են մեկական կացարաններ և կացարաններում ենք պահելու կենդանիներին, բավականին լավ պայմաններով, որպեսզի բոլոր այս խնդիրները լուծու ստանան»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Խոսելով ընդհանուր խնդիրների մասին նա նկատեց, որ առհասարակ գրեթե բոլոր վարչական շրջաններում խնդիրները նույնանման են և լուծումներն էլ հետևապես նույնանման են.«Պարզապես այս տարի իրականացրել ենք շատ մեծ ծավալով, որովհետև վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գումարները որոնք ծախսվում են Երևան քաղաքի բարեկարգման վրա, դրանք բավարար չեն: Այդ ծավալները պետք է մեծացնել, որպեսզի հիմնանորոգվեն բակեր, հիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, որպեսզի մեր երեխաները լավ միջավայրում մեծանան, մեծերը գնան պոլիկլինիկա և միջավայրն իրենց համար բարենպաստ լինի: Այդ միջավայրի որակից նաև գալիս է կրթության որակը, այդ միջավայրի որակից գալիս է նաև առողջապահության որակը և այդպես շարունակ»,-ասաց Տիգրան Ավինյանը։։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր