Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է          Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել       «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել    

28 օգոս 2023 09:33

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել Կիևում, ինչպես նաև յոթ մարզում՝ Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Չեռնիգովի, Խմելնիցկիի, Ռովնոյի և Տերնոպոլի մարզերում։

Առցանց քարտեզների տվյալներով՝ Կիևի մարզում օդային տագնապի ազդանշանը հնչել է ժամը 04։11-ից (Երևանի ժամանակով՝ 05։11), մայրաքաղաքում՝ 04։39-ից, իսկ մյուս մարզերում՝ ժամը 04։12-ից մինչև 04։33-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր