Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար          Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ       Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր    

28 օգոս 2023 12:25

Ադրբեջանցիներն աննախադեպ քանակի կրակոցներ են արձակում Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Երասխում գործարանը կառուցող հայ-ամերիկյան GTB Steel ընկերությունը հայտնում է.

«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:

Կատարվել է ավելի քան 60 կրակոց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր