Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

30 օգոս 2023 14:08

Լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, 2-րդ քայլն ի՞նչ ես անում. Բաբայանն այլ տարբերակ է առաջարկում

ԼՂ «Միասնական հայրենիք» խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը պնդում է՝ ճիշտ չեն տարածվող տեղեկություններն այն մասին, թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը կողմ են ադրբեջանական առաջարկին, որ Արցախ հումանիտար բեռներ պետք է մտնեն Աղդամից։

«Ազատության» հետ զրույցում Բաբայանը նշել է՝ իրենց դիրքորոշումն այն է, որ փաթեթային լուծման շրջանակում Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով։ Բացի այդ, փաթեթում, ըստ Բաբայանի, պետք է նաև անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին, այսինքն՝ պետք է հասկանալ՝ դեպի ո՞ւր են գնում։ Հակառակ պարագայում մի քանի ավտոմեքենա բեռ անցկացնելով՝ խնդիրը չի լուծվելու։
 
«Պետք է փաթեթային լուծում տանք էս խնդրին։ Ասենք, ոչ թե մենակ Աղդամով մի երկու օրից հետո մեքենա բերենք, հետո փակենք նորից, նորից ասենք՝ Լաչինից 10 մեքենա ենք բաց թողել, դա ձև չի լուծման։ Մեր տեսակետը էդ նիստում հստակ ձևակերպել ենք՝ ընդհանուր փաթեթային լուծում պետք է ստանա՝ մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում, լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, երկրորդ քայլն ի՞նչ ես անում»,- ասել է Բաբայանը։

Հարցին, թե փաթեթի մեջ պետք է նաև Արցախի կարգավիճակի հետ կապված հա՞րց լինի, Բաբայանը պատասխանել է․ — «Բոլորը, բա իհարկե, գոնե ընդհանուր սկզբունքներ պետք է ձևակերպել»։

Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմը դրան կհամաձայնի՞, Բաբայանը պատասխանել է. «Ես համարում եմ, որ՝ այո, համաձայնվելու է»։

Բաբայանն առաջիկայում այս հարցերի շուրջ հանրությանն է ներկայացնելու շուրջ 20 կետից բաղկացած իրենց մոտեցումները, որոնք դեռ մշակման փուլում են։
Արցախի խորհրդարանի մեծությամբ 2-րդ ուժի ղեկավարն ասում է, թե առաջարկել էր, որ քաղաքական ուժերը միասնաբար մշակեին այդ քայլերը, ստանային հանրության համաձայնությունը, ապա սկսեին իրականացնել դրանք։ Սակայն, ըստ Բաբայանի, ոչ ոք չի ընդունել իր առաջարկը, արդյունքում այսօր հայտնվել են փակուղում և միմյանց են մեղադրում։

«Մի 7 օր էլ սպասենք, տեսնենք, թե ում վրա են գցելու։ Պետք է հելնեն, ասեն՝ սիրելի ժողովուրդ, այլընտրանք չունենք, պետք է քոչե՞նք», - ասաց Բաբայանը։

Նա ասում է, որ, իր կարծիքով, Արցախի իշխանությունն այժմ հետևյալ ուղերձն է հղում՝ կա՛մ Աղդամով օգնությունը ընդունում են, ինտեգրվում են Ադրբեջանին, կա՛մ լքում են Ղարաբաղը՝ չհասկանալով, որ դրանից բացի այլ լուծում էլ կա։

«Ես տենց եմ տեսնում, Ղարաբաղի գործող իշխանությունն ինչ անում է, որ ինքը բերում է մի վիճակի, կանգնեցնում եք Աղդամ եք քննարկում, հումանիտար օգնություն եք ստանում, կամ լքում եք Ղարաբաղը։ Կին, երեխա, առաջին հերթին դուրս են գալիս, մի խոսքով մի հատ ցիրկ են խաղում, իրանք էլ չհասկանալով, որ իրենք որևիցե խնդիր չեն լուծում։ Տանում են կործման սեփական ժողովրդին, էդքան բան», - ասաց Բաբայանը։

«Ազատության» հարցին, թե հիմա իշխանությունը հարցը էդպես դնո՞ւմ է՝ կա՛մ Աղդամը ընդունում ենք, կա՛մ պետք է դուրս գանք, Բաբայանը պատասխանեց․ - «Ես չգիտեմ հիմա իրենք ոնց են դնում, բայց մոտավորապես էդ են ասում։ Ավելի օֆիցիալ իրենք առաջիկայում կհայտարարեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր