Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

30 օգոս 2023 18:05

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն Կոռնիձորում է, 10 բեռնատարներում չհնացող պարենային սնունդ է, նաև գեներատորներ, արևային պանելներ

Մենք Արցախ ենք ուղարկել 10 բեռնատար, որոնք պարունակում են չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, որը հանարավորություն կտա ձեզ դիմադրել:

Այս մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարներով շարասյունը ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:

«Այստեղ ենք մենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը ապրիլի 24-ին դիմեց մեզ և ասաց, որ պետք է գործել, ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունները պետք է միավորվեն ու կարողանան մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին»,- ասաց Փարիզի քաղաքապետը

Ըստ քաղաքապետի մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք դեկտեմբերից շրջափակման մեջ են:

«Մեր ուղերձը հստակ է և պարզ, մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգայիյն իրավունքը:

Արցախի բնակչությունը, արցախահայերը շրջափակման մեջ են գտնվում, անկախ իրենց կամքից, և այդ շրջափակումը իրականացվում է խախտելով, նաև 2020 թվականի հրադադարի հայտարարությունը»,- ասել է նա:

Քաղաքապետը նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր