Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 օգոս 2023 09:25

Ի՞նչ արժեն Երեւանի ընտրությունները․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների համար պետբյուջեից 275 մլն դրամ կհատկացվի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրողներին ծանուցելու համար։

«Համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ ընտրողների թվաքանակը կազմում է 823 հազար 559։ Հիմք ընդունելով ընտրողների թվաքանակը՝ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ծախսերը կկազմեն 275, 0 մլն դրամ, որից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ, ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար»,- նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ՆԳՆ բյուջետային միջոցները չեն բավականացնում նշված ծախսերը ֆինանսավորելուն, ուստի անհրաժեշտ է հիշյալ միջոցները հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31. 08․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր