Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

31 օգոս 2023 16:18

ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են.Ի՞նչ է Բաքուն ուզում ցույց տալ դիվանագետներին՝ կազմակերպելով այց Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով

Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների՝ այդ թվում Թուրքիայի և Ռուսաստանի, դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ, գրում է Ազատությունը։

Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:

Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են:
Երկու օր առաջ Ադրբեջանի Կարմիր Մահիկը երկու բեռնատարներով Աղդամի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»: Արցախցիները, սակայն, հրաժարվեցին բացել Աղդամի ճանապարհը և ընդունել Բաքվի օգնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր