Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

31 օգոս 2023 16:45

82-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարած տղամարդը դատապարտված է եղել նույն արարքի համար Նա ձերբակալվել է

Օգոստոսի 29-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Իջեւան քաղաքում տղամարդը գիշերով ջարդել է Բլբուլյան փողոցի միջնամասում գտնվող բնակարանի լուսամուտի ապակին, ներխուժել բնակարան, ուր միայնակ ապրում է ռուսերենի 82-ամյա ուսուցչուհին։ Ուսուցչուհին ամուսնացած չէ, զավակներ չունի, տարիներ առաջ անցել է կենսաթոշակի։


 
Տղամարդի ներխուժման ժամանակ ծեր կինն անկողնում պառկած է եղել, տղամարդը փորձել է բռնաբարել կնոջը, սակայն դիմադրության հանդիպելով ՝ ծեծել է նրան, բազում հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր մասերին։ Իր կամքից անկախ հանգամանքների պատճառով իր նպատակին չհասնելով՝ տղամարդը փախուստի է դիմել։ Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ բռնաբարության փորձ կատարածը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված, Իջեւան քաղաքի 36-ամյա բնակիչ Վազգեն Օհանյանն է, ով խոստովանել է իր կատարած հանցանքը; Նա ձերբակալվել է։


 
Վազգեն Օհանյանը շուրջ 12 տարի առաջ՝ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 03.00-ի սահմաններում բաց դռնից մուտք է գործել Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա կենսաթոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել, ինչից հետո Սուսաննայի սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, դրանից հետո Վազգեն Օհանյանը դիմել է փախուստի:


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վ․ Օհանյանն այդ հանցագործության համար ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետով: Օգոստոսի 29-ին ծեծված ուսուցչուհին այժմ բուժում է ստանում Իջեւանի բժշկական կենտրոնում։ Իջեւան քաղաքում տեղեկություն է տարածվել, թե ծեր, ծեծված ուսուցչուհին մահացել է, սակայն այդ լուրը կեղծ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր