Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

21 հուլ 2021 15:35

Ամուսինը առևանգել է ոստիկան կնոջը․ ասել է՝ տանում է քաղաքից դուրս՝ «մատաղ անելու»

Լոռու մարզի բնակիչ Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կնոջը, Ս․Ս․-ին առևանգելու համարը, ով ոստիկանության ծառայող է։ Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 5-ին։

Գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին։
Ժամը 16:16-ի սահմաններում, Ա․Բ․-ն կնոջը դուրս է կանչել աշխատավայրից, խաբեությամբ՝ ընտանեկան հարցեր քննարկելու պատրվակով առաջարկել է նստել իր անձնական օգտագործման ավտոմեքենան, պարզաբանում է պահանջել մանկապարտեզից իրենց երեխայի դուրս բերվելու դեպքում կնոջը տեղյակ պահելու վերաբերյալ դաստիարակին ներկայացված պահանջի վերաբերյալ։

Այնուհետև սպառնացել է, որ Ս․Ս․-ին տանում է քաղաքից դուրս՝ «մատաղ անելու», վերջինիս կամքին հակառակ՝ ավտոմեքենան վարել է Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցով և թույլ չի տվել կնոջը դուրս գալ ավտոմեքենայից՝ այդ կերպ բացահայտ առևանգելով նրան։

Բացի այդ, Ա․Բ․-ին արգելվել էր նոյեմբերի 5-ից 20 օր այցելել կնոջը, վերջինիս բնակարան և 100 մետրից ավելի մոտենալ նրան։ Սակայն Ա․Բ․-ն նոյեմբերի 8-ին, ժամը 15:45-ի սահմաններում, գնացել, թակել է Ս․Ս․-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն կնոջ մորից տեղեկանալով, որ դուստրը տանը չէ, մոտ 5 րոպե սպասել է շքամուտքում, ապա հեռացել է՝ իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով հանցագործությունը:

Ա․Բ․-ն կնոջ հետ հաշտվելու նպատակով 2021 թվականի հունվարի 25-ին, ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է կնոջ բնակարան, վերջինիցս պահանջել է բացել դուռը, սակայն մերժում ստանալով՝ ոտքով ու իր մոտ եղած դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել բնակարանի մուտքի դռանը, ապա ուժգին հրելու եղանակով բացել է այն, ապօրինի մուտք է գործել բնակարան՝ այդպիսով խախտելով Ս․Ս․-ի բնակարանի անձեռնամխելիության իրավունքը:

Գործով հերթական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 13-ին։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան․net

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր