Վալերիյ Օսիպյանն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն          Երևանում մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա       Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին    

06 սեպ 2023 14:32

Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են։

«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։
 
Եթե սեղմել եք, թափով մտեք settings- account — desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)։

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են գցել, փորձեք մտնել «Վայբեր»-ի կայք, գտնել գրելու տեղ, լավացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։

Ավելի լավ է սրան մի հասցրեք»,- Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր