Սկզբում ես նույնիսկ չգիտեի, որ նա հայ է.Ադրբեջանում «բնապահպան ակտիվիստին» մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսելու համար

Ըստ ԶԼՄ-ների հայտնած տվյալների՝ Ալիևան եղել է այն, այսպես կոչված «ակտիվիստների» թվում, որոնք բողոքի ակցիա էին սկսել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին և դրել Արցախի շրջափակման սկիզբը։
«Ենթադրվում է, որ նա տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել հայկական հատուկ ծառայության աշխատակցին, ում հետ ծանոթացել է Telegram-ի ալիքով։ Հաղորդվում է, որ որոշ նկարներ Բաքվի տարբեր շրջաններից են»,-ասվում է ԶԼՄ-ների նյութերում:
Ֆիդան Ալիեւան հերքում է մեղադրանքները։ Նա պնդում է, որ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նա կարծում էր, որ այն մարդը, ում հետ ծանոթացել է Telegram-ում, ռուս է։ Նրա խոսքով, ինքն այս անձի հետ շփվել է անձնական նպատակներով, այլ ոչ թե տեղեկատվություն փոխանցելու համար։
«Սկզբում ես նույնիսկ չգիտեի, որ նա հայ է. Իմ նպատակն էր ճանաչել նրան որպես սովորական մարդու։ Ես այլ նպատակ չունեի, քան Ադրբեջանի մասին տեղեկատվություն տրամադրելը»,- ասել է Ալիևան։