Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»          Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»       Հոկտեմբերի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 սեպ 2023 13:26

Ադրբեջանը Ջերմուկի հատվածում ավելի քան 70 կմ² տարածք է վերահսկում. ոչ պաշտոնական տվյալներ

Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, ինչի մասին վկայում են արբանյակային նկարները։

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի տարածքը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման հիմնական ուղղություններից մեկը։

Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը 2021-2022 թվականներին Հայաստանի տարածքից օկուպացրել է մոտ 150 քառ. կմ, մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում, թե կոնկրետ որ շրջանում որքան տարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ։

2023 թվականի օգոստոսին Sputnik Արմենիան ևս մեկ հարցում էր ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն։ Խնդրել էինք պատասխանել մի քանի հարցի՝ արդյոք 2022 թվականի սեպտեմբերից հետո Ադրբեջանը որևէ առաջխաղացում ունեցե՞լ է Ջերմուկի ուղղությամբ, նոր դիրքեր տեղակայե՞լ է այդ հատվածում, և քանի՞ քառ. կմ տարածք է գտնվում Բաքվի վերահսկողության տակ։

ՊՆ-ից պատասխանել են միայն առաջին հարցին։

«2022 թվականի սեպտեմբերից հետո ադրբեջանական կողմը Ջերմուկի ուղղությամբ որևէ առաջխաղացում չի ունեցել»,-նշել է պաշտպանության նախարարությունը
Միևնույն ժամանակ, եթե համեմատենք Sentinel-2 արբանյակային նկարները, որոնք արվել են 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի օգոստոսին, ապա ինժեներական աշխատանքները և Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ամրապնդումն այս տարածքում առավել քան ակնհայտ են։

Ինչ վերաբերում է Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքին, ապա 2023 թվականի ապրիլին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ հակառակորդի ներթափանցած տարածքն ընդհանուր մակերեսային առումով կազմում է մոտ 60 քառակուսի կիլոմետր՝ շուրջ 11 կմ ճակատով և 8 կմ խորությամբ։

Sputnik Արմենիան կատարել է իր հաշվարկները։ Եթե առաջնորդվենք նախկին խորհրդային սահմաններով, ապա մոտավոր հաշվարկներով ադրբեջանական զինուժն այս տարածքում ուղղակիորեն վերահսկում է ավելի քան 70 քառ. կմ տարածք (խոսքը ֆիզիկապես տեղակայվելու մասին է)։

Ավելի վաղ մենք հաշվել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը Ներքին Հանդ գյուղի մոտ վերահսկում են մոտ 20 քառ. կմ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր