«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 սեպ 2023 10:00

Ոստիկանությունը 11 մլն դրամ է փոխանցել առողջապահության նախարարությանը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, 11 մլն 580 հազար դրամ է փոխանցել առողջապահության նախարարության Կախվածության բուժման ազգային կենտրոնին։


Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ օրական պետք է փորձաքննություն անցնի ոստիկանության մինչեւ 20 ծառայող, եւ յուրաքանչյուր ծառայողի վերաբերյալ պետք է 3 փորձաքննություն կատարվի՝ ափիոնային շարք, կաննաբինոիդներ, այսինքն՝ մարիխուանա եւ մեթանֆեթամին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 5 հազար դրամ է: Այսինքն՝ յուրաքանչյուր ոստիկանի փորձաքննությունն արժե 15 հազար դրամ:


Եթե 11 մլն 580 հազար դրամը բաժանենք 15 հազարի,  կստացվի, որ փորձաքննություն պիտի անցնի 772 ոստիկան, այսինքն՝ պետք է պարզվի, թե այս 772 ոստիկանից քանիսն ունեն թմրանյութերից կախվածություն։ Փաստորեն, թմրամոլությունն օր-օրի ոչ միայն դեռահասների շրջանում է տարածվում, այլեւ՝ հենց ոստիկանների, որոնք պետք է պայքարեն այդ ախտի դեմ եւ կանխեն դրա տարածումը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր