ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

12 սեպ 2023 10:13

Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ, բայց...Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան՝ Հնդկաստան, եվրոպական պետություններ, ԱՄՆ, Իրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագրի» խորհրդարանական խմբակցությունում երեկ ցայտնոտային իրավիճակում էին՝ պատգամավորներից  շատերը մեզ հետ մասնավոր զրույցներում չէին թաքցնում անհանգստությունը հայ-ռուսական հարաբերությունների սրման եւ հատկապես ՀՀ իշխանությունների կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք անհամբեր սպասում են չորեքշաբթի օրվան, որ Փաշինյանը խորհրդարան գա եւ ինչ-որ հայտարարություններ անի, մեսիջներ փոխանցի, որ հասկանան, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Այս լարվածության ֆոնին վարչապետ Փաշինյանը շաբաթ օրը հինգ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունեցավ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի,  ԱՄՆ-ի եւ Իրանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Իսկ երեկ խոսեց Թուրքիայի նախագահի հետ։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 5-ին։


Ինչո՞ւ․ հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ ասաց․ «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ արդեն 2-3 անգամ մեր երկրի դեմ էսկալացիա ա տեղի ունեցել, մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն ա արձագանքել, ո՛չ մեր դաշնակից պետությունը, ասել են, որ դա սահմանային կռիվներ են։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու»։ Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փնտրի նոր բարեկամներ։ Մինչ օրս, նրա խոսքով, Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ տարածաշրջանում կա՛մ ինքը պետք է լինի, կա՛մ Թուրքիան։ «Մենք միշտ որոշել ենք՝ որ Ռուսաստանը։ Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ։ Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան։ Պետք է բարեկամություն անենք նաեւ ուրիշ երկրների հետ։ Մենք հիմի սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր