Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

13 սեպ 2023 10:01

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա։ Մենք նույնիսկ այնքան ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, այլ անճշտությանը, որն առկա հայտարարությունների հիմքում։ Այդ պատճառով էլ ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ», – Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Զախարովան։

Նրա խոսքով` եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ արտահայտություններին, կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։ Երկրորդը` դա իրենց ոճը չէ` արձագանքել այդ կոպտությանը։

Զախարովայի խոսքով` իրենք վեր են կանգնում ամենօրյա այդ վիճաբանություններից և արձագանքում են այն դեպքերում, երբ սկզբունքային նշանակություն ունեցող հասկացություններն են կեղծվում։

«Այդ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է նա։

Զախարովան հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ ինչ–որ բան չի ստացվում կամ այնպես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել էին մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե հրապարակային հռետորաբանությունը կոպտության եզրին պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասել էր, որ չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության, ինչ-որ քարտուղարուհու, դա իր մակարդակը չէ։

Նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂ–ում ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Ռուսաստանին, ինչին պարբերաբար արձագանք է լինում ռուսական կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր