Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 սեպ 2023 12:14

Մոսկվան դեմարշ է իրականացրել Բաքվին՝ դուք էլ պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվեք այնպես, ինչպես մենք

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով,  որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում:


Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել:


Նա հայտարարեց, որ կարծում է, որ նոր տարածաշրջանի պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել:


«Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան:




«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր