Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

18 սեպ 2023 12:29

Արտակարգ դեպք` Գավառի մանկատանը. 14-ամյա տղան ծեծի է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի:

Ոստիկանության ծառայողը մոտենում է երեխային և պարզում է, որ նա Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից:

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գավառի մանկատանը տիրում է անառողջ վիճակ, արդեն մի քանի սկանդալային դեպքեր են տեղի ունեցել մանկատան սաների հետ, սակայն, չգիտես ինչու, պատկան մարմինները հետևություններ չեն անում, իսկ Գավառի մանկատանը երբևիցե նման դեպքեր տեղի չեն ունեցել: Պատճառը հավանաբար տնօրինության կողմից ոչ սրտացավ մոտեցումն է երեխաների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր