ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

18 սեպ 2023 19:21

Տեսանյութ.Հայկ Մարությանի առաջարկը ընդդիմադիրներին

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն առաջարկում է իրեն քաղաքապետ ընտրել՝ առանց ստվերային պայմանավորվածությունների։

Նա մասնավորապես նշել է, որ Երևանի ավագանիում կա 65 մանդատ, որոնից ՔՊ-ն կստանա 24 մանդատ, «Ազգային առաջընթացը»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12, «Հանրապետություն» կուսակցությունը՝8, «Հանրային ձայնը»՝ 7 մանդատ։

«Այսպիսով, 65 մանդատից իշխանությունն ունի 24 մանդատ և ընդդիմադիր 4 ուժերը ունեն 41 մանդատ»։

Մարությանն ընդգծեց, որ քիչ առաջ կայացել է իրենց նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որն էլ որոշում է կայացրեց։

«Քանի որ 4 ուժերը ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ՝ մեր առաջարկն հետևյալն է, քանի որ մեր ուժը ընդդիմադիրներից առաջին տեղն է գրավել՝ մենք առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է;
Առաջարկում ենք, որ քաղաքական 3 մնացած ուժերը, առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց որևէ ստվերային պայմանավորվածությունների ու նախապայմանների՝ գան և քվեարկեն այս թեկնածուի համար, սա շատ ազնիվ կլինի թե ընտրողների, թե միմյանց նկատմամբ, քանի որ որևէ մեկն այդ դեպքում իր սկզբունքներից չի հրաժարվի և, նաև գլխավոր նպատակը՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել»։
Նա ընդգծեց, որ այս դեպքում բոլոր մյուս ուժերը կարող են իրենց վերահսկողական գործառույթներն իրականացնել որպես ավագանու անդամներ։
Երկրորդ տարբերակն այն է, որ եթե որոշ քաղաքական ուժեր այս առաջարկին չեն համաձայնում, ապա գնանք նոր քաղաքային ընտրությունների։

Նա ընդգծեց, որ սա հանարվոր կլինի անել, եթե ավագանու առաջին նիստը, որի համար անհրաժեշտ է 33 ձայն՝ քվերում չունենա; «Նիստը չի կայանա և մենք կգնանք նոր քաղաքապետի ընտրությունների»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր