Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

20 սեպ 2023 10:47

Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, թիվը շարունակում է աճել, սակայն մեր հերոս տղաները կատաղի դիմադրում են

Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն ու արյունահեղությունը Արցախում՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր զենքերը պաշարված, հյուծված ու փոքր ազգի դեմ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։


«Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։ Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը։


Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի մեջ է գցում իր հայրենակիցներին։


Ի վերջո, իզուր չէ, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհում է և պահանջում, որ իրենց պաշտոնյաների զավակներին ուղարկեն մարտի դաշտ, որից հետո նրանք չեն համարձակվի խաղալ մարդկային կյանքերի հետ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր