Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 սեպ 2023 10:00

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրաժարական չի տալու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ՔՊ իր նեղ կռուգին հավաքել է եւ ողջ գիշերը միասին են անցկացրել։

Նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ։ Ինքն իր ընտանիքն ուղարկել էր Սեւանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։

Մյուս ընտանիքներն էլ էին դուրս եկել, բայց երբ ընդդիմությունը երկար ընդմիջում հայտարարեց՝ մինչեւ երեկ երեկոյան ժամը 19-ը, հանդարտվեցին՝ հասկանալով, որ վտանգ չի սպառնում։ Ճիշտ է՝ երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել Հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր եւ վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր