Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

21 սեպ 2023 11:47

Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին, Բաքուն էլ կքննարկի զենքերը վայր դրածների համաներման հնարավորությունը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար համաներման անհրաժեշտության մասին, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։
 
«Անհրաժեշտ է համաներում հայտարարել Լեռնային Ղարաբաղի հայերի համար. Նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, պետք է պայմաններ ստեղծվեն անվտանգ, արժանապատիվ և կամավոր ելքի համար»,- ասել է աղբյուրը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարի խոսքերը։
 
Ալիևը, ըստ աղբյուրի, ասել է, որ Բաքուն «շահագրգռված է վերաինտեգրման շարունակմամբ և կքննարկի զենքերը վայր դրածների համաներման հնարավորությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր