Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

21 սեպ 2023 13:41

Ադրբեջանի կայծակնային հարձակումը ԼՂ-ի էթնիկ հայկական անկլավի վրա մեծացնում է ճնշումը ԵՄ-ի վրա՝ Ադրբեջանի հետ իր շահութաբեր գազային գործարքը

«Ադրբեջանի կայծակնային հարձակումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի վրա մեծացնում է ճնշումը ԵՄ-ի վրա՝ վերանայելու իր վիճելի գազային համաձայնագիրը էներգետիկ հարուստ երկրի հետ՝ պոտենցիալ բարդացնելով դաշինքի ջանքերը՝ հեռանալ ռուսական էներգակիրների արտահանումից»,- գրում է Politico-ն։


«Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական տարածաշրջանի զինված ուժերին... Սա հանգեցնում է Բրյուսելի վրա աճող ճնշման՝ վերանայելու Ադրբեջանի հետ իր շահութաբեր գազային գործարքը, որը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անձնական նախագիծն է:




Անցյալ հուլիսին, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, նա թռել էր Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այդ երկիրը անվանելով «հուսալի եւ վստահության արժանի գործընկեր» ռուսական հանածո վառելիքից հրաժարվելու մրցավազքում:


Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը ԵՄ մատակարարել մոտ 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ բլոկի տարեկան կարիքների մոտ 18 տոկոսը։ Բացի այդ, համաձայնեցվել են արևային և ջրածնային էներգիայի մի շարք նախագծեր՝ բավարարելու ԵՄ-ի մաքուր էներգիայի աճող պահանջարկը:


Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանն ուշադիր հետեւում է այդ հարաբերություններին եւ մի քանի անգամ քվեարկել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումներ և արգելքներ սահմանելու օգտին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում նրանց դերի համար:


Վերջին հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել «ռազմական էսկալացիան որպես պատրվակ՝ տեղի բնակչությանը հարկադրաբար տեղահանելու համար»:


«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-նշել են Եվրախորհրդարանում:


Ֆրանսիացի պատգամավոր և էներգետիկ հանձնաժողովի անդամ Ֆրանսուա-Քսավյե Բելամին երեքշաբթի հայտարարել է, որ նույն օրը, Լեռնային Ղարաբաղի վրա օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել. «Մենք պետք է հիմա պատասխանենք անհապաղ պատժամիջոցներով: Մենք իրավունք չունենք վտանգելու միջազգային իրավունքը և այն սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել է Միությունը՝ գազի փոքր մատակարարումների դիմաց»։


Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ հոլանդացի պատգամավոր Թայս Ռոյտենը նաև կոչ է արել ֆոն դեր Լեյենին «կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիրը և նախագահ Ալիևին ենթարկել ամբողջական պատժամիջոցների»:


Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում POLITICO-ի հարցին՝ ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն հրաժարվել է մեկնաբանել պատժամիջոցների կոչերը, որոնք պետք է միաձայն հաստատվեն բոլոր անդամ երկրների կողմից, սակայն ասել է, որ դաշինքը դեռևս կշռադատում է իրավիճակը և հետագա քայլերը: «Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ Ղարաբաղից տեղի բնակչության բռնի գաղթի համար»,- ասել է նա։ «ԵՄ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակին։ Եվ անդամ երկրները կորոշեն հետագա քայլերն այս համատեքստում, ելնելով տեղում իրադարձությունները զարգանումից»:


ԵՄ էներգետիկայի գլխավոր տնօրինության ներկայացուցիչները նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից:


Բաքվում գործող «Թոփչիբաշով» վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովի խոսքով, պատժամիջոցների կանխատեսելի կոչերն արդեն իսկ ներառված են Ադրբեջանի պլանների մեջ: Նրա խոսքով, «ռազմական հարձակումը նախատեսված էր շատ արագ տեմպերով իրականացնելու նախքան ամբողջ միջազգային հանրության մոբիլիզացումը Ադրբեջանի դեմ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր